Logo

«Բորուսիան» Ռոյսին փոխարինող է դիտարկում Սպերցյանին

14:32 / 21.05.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» Մարկո Ռոյսին փոխարինող է դիտարկում Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է Transfermarkt-ը:

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվելու է 2026-ի ամռանը, բայց Դորտմունդում կարծում են, որ թիմը համալրելու համար Սպերցյանը լավ տարբերակ է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը 27 խաղում խփել է 11 գոլ ու կատարել է 7 ասիստ: Նա ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակում: Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ