Logo

«Բորուսիան» նոր պայմանագիր է կնքել Ռոյսի հետ

18:10 / 27.04.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ: 33-ամյա ֆուտբոլիստի ու գերմանական ակումբի համագործակցությունն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

«Թիմը, ինչպես նաև երկրպագուները, ունեն մեկ մեծ նպատակ, որի ուղղությամբ բոլորը կենտրոնացած են: Մենք ցանկանում ենք դառնալ Գերմանիայի չեմպիոն և այս նպատակի համար մեզ պետք է «Բորուսիայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի ջանքը:

Բացի այդ, ես դեռ շատ մեծ ցանկություն ունեմ՝ անելու ամեն հնարավորն ակումբի համար, որտեղ ես անցկացրել եմ կյանքիս կեսը: Ինձ համար մինչև հիմա էլ չկա ավելի լավ զգացողություն, քան աշխարհի լավագույն երկրպագուների ներկայությամբ գոլ խփելը, ամենագեղեցիկ ստադիոնում խաղալն ու հաղթանակները միասին տոնելը:

Ահա, թե ինչու ես շատ ուրախ եմ, որ պայմանագիրս ևս մեկ տարով երկարաձգել եմ: Ես միշտ ասել եմ, որ նախընտրում եմ «Բորուսիայից» բացի այլ թիմերում ելույթ չունենալ»,- Ռոյսի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ռոյսը «Բորուսիայում» ելույթ է ունենում 2012/13 մրցաշրջանից և անցկացրած 382 խաղում խփել է 161 գոլ, կատարել 120 գոլային փոխանցում: Նրա նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր այս մրցաշրջանի վերջում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա