Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում հյուրընկալվեց գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային» և հաղթեց 2-0 հաշվով:
Բունդեսլիգայի փոխչեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձան գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին և նորվեգացի պաշտպան Յուլիան Ռյուերսոնը:
Երկրորդ տեղում գտնվող «Բավարիան» (60 միավոր) առաջնության ավարտից 7 տուր առաջ 13 միավոր է զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին»: Դորտմունդցիները 53 միավորով բարձրացան չորրորդ տեղ:
Գերմանիայի Բունդեսլիգա, 27-րդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0-2
Կարիմ Ադեյեմի, 10, Յուլիան Ռյուերսոն, 83


