Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում մրցեց Լևերկուզենի «Բայերի» հետ ու պարտվեց 0-3 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը, ևս մեկ գոլ խփեց գերմանացի պաշտպան Ջոնաթան Տան:
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» կազմում փոխարինման մտավ 79-րդ րոպեին։ 20-ամյա ֆուտբոլիստը նախորդ տուրում էր նորամուտը նշել Բունդեսլիգայում։
Գերմանիայի առաջնություն, 2-րդ տուր
«Բորուսիա Մ․» - «Բայեր»՝ 0-3
Վիկտոր Բոնիֆեյս, 18, 53, Ջոնաթան Տա, 45+6