Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:
Գերմանական ակումբն ու 34-ամյա ֆուտբոլիստը պայմանավորվել են, որ չեն երկարաձգելու գործող պայմանագիրը։ Առաջիկա ամռանը Ռոյսը կստանա ազատ գործակալի կարգավիճակում։
«Մարկո Ռոյսն ակումբի պատմության մեծագույն խաղացողներից է։ Նրա կապը «Բորուսիայի» հետ անհավանական է։ Մարկոյին լավագույնն ենք մաղթում ապագայում։ Հուսով ենք, որ կարիերան ավարտելուց հետո նա կվերադառնա Դորտմունդ»,- ասել է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն։
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը «Բորուսիայի» սան է, գերմանական ակումբ է վերադարձել 2012 թվականին։ 12 տարում նա «Մեղուների» կազմում մասնակցել է 424 հանդիպման, դարձել է 168 գոլի ու 128 արդյունավետ փոխանցման հեղինակ։