Logo

«Բորուսիան» հաղթեց գոլառատ խաղում, «Լայպցիգը» սայթաքեց, «Շտուտգարտը»՝ առաջատար

19:42 / 07.10.2023Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 7-րդ տուրի տնային խաղում 4-2 հաշվով հաղթեց Բեռլինի «Ունիոնին»:

«Մեղուների» կազմում գոլով աչքի ընկան Նիկլաս Ֆյուլկրուգը, Նիկո Շլոտերբեկը, Յուլիան Բրանդտն ու Ջուլիան Ռայերսոնը: Հյուրերից գոլ խփեցին Ռոբին Գոսենսն ու Լեոնարդո Բոնուչին: Վերջինը դարպասի գրավմամբ աչքի ընկավ 11-մետրանոցից:

«Լայպցիգը» տնային խաղում չկարողացավ կոտրել «Բոխումի» դիմադրությունը: Տանտերերը հանդիպման ընթացքում 11-մետրանոց հարվածի երկու հնարավորություն ստացան. մի դեպքում վրիպեց Խավի Սիմոնսը, մյուս դեպքում՝ Էմիլ Ֆորսբերգը:

«Շտուտգարտը» շարունակեց հաղթարշավը: Այս անգամ թիմը տնային խաղում հաղթեց «Վոլֆսբուրգին» 3-1 հաշվով՝ առաջնությունում անընդմեջ հաղթանակների քանակը հասցնելով 5-ի:

«Շտուտգարտը» 18 միավորով գլխավորեց աղյուսակը, Դորտմունդի «Բորուսիան» 17 միավորով երկրորդն է, մեկական խաղ քիչ անցկացրած «Բայերն» ու «Բավարիան» համապատասխանաբար երրորդ ու չորրորդ տեղերում են:

Բունդեսլիգա, 7-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 4-2 (տեսանյութ)

Նիկլաս Ֆյուլկրուգ, 7, Նիկո Շլոտերբեկ, 49, Յուլիան Բրանդտ, 54, Ջուլիան Ռայերսոն, 71 - Ռոբին Գոսենս, 9, Լեոնարդո Բոնուչի, 31 (11մ)

«Լայպցիգ» - «Բոխում»՝ 0-0 

Չիրացված 11մ՝ Խավի Սիմոնս («Լայպցիգ»), 27, Էմիլ Ֆորսբերգ («Լայպցիգ»), 61

«Շտուտգարտ» - «Վոլֆսբուրգ»՝ 3-1 (տեսանյութ)

Սերխու Գիրասի, 66 (11մ), 78, 82 - Յանիկ Գերխարդտ, 34

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ