Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Մայնցին»։
Նիկո Կովաչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մաքսիմիլիան Բայերը։ Տանտերերից մեկ գոլ էլ խփեց թիմի ավագ Էմրե Ջանը։
Դորտմունդյան ակումբը 38 միավորով 10-րդն է, «Մայնցը»՝ 45 միավորով չորրորդը։
Գերմանիայի Բունդեսլիգա, 27-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Մայնց»` 3-1
Մաքսիմիլիան Բայեր, 39, 72, Էմրե Ջան, 42 - Պոլ Նեբել, 76