Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»:
Դորտմունդյան թիմից գոլ խփեցին Աարոն Անսելմինոն և Կարիմ Ադեյեմին:
Նիկո Կովաչի գլխավորած թիմը 25 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Բայերը» 23 միավորով չորրորդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 12-րդ տուր
«Բայեր Լևերկուզեն» - «Բորուսիա Դորտմունդ»` 1-2
Քրիստիան Կոֆան, 83 - Աարոն Անսելմինո, 41, Կարիմ Ադեյեմի, 65
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


