Logo

«Բորուսիան» հաղթեց` ամրապնդվելով երրորդ տեղում

22:28 / 07.12.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տորում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։

«Զիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած խաղում դորտմունդյան ակումբի գոլերը խփեցին Յուլիան Բրանդտն ու Նիկո Շլոտերբեկը։

Նիկո Կովաչի գլխավորած թիմը 28 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում։ «Բորուսիան» մոտակա հետապնդող «Բայերից» առաջ անցավ 5 միավորով։ «Հոֆենհայմն» ունի 23 միավոր ունի ու 5-րդ տեղում է։

Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»` 2-0

Յուլիան Բրանդտ, 43, Նիկո Շլոտերբեկ, 60

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ