Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2-4 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Հոլշտայն Քիլից»։
Առաջնության նորեկն առաջին խաղակեսից հետո հաղթում էր արդեն 3-0 հաշվով։ Դորտմունդյան ակումբը 71-րդ ու 77-րդ րոպեներին ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռեյնայի ու անգլիացի վինգեր Ջեյմի Բայնու-Գիտենսի գոլերի շնորհիվ հաշիվը կրճատեց մինչև նվազագույնի։
86-րդ րոպեին «Հոլշտայն Քիլը» մնաց 10 ֆուտբոլիստով, և թվում էր, թե «Բորուսիան» կկարողանա քամբեք անել, սակայն ավելացված 8-րդ րոպեին տանտերերը դրեցին հանդիպման վերջակետը։
«Հոլշտայն Քիլը» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում տարավ ընդամենը երրորդ հաղթանակը և 11 միավորով նախավերջին` 17-րդ տեղում է։ «Բորուսիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 25 միավորով 9-րդն է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 17-րդ տուր
«Հոլշտայն Քիլ» - «Բորուսիա Դորտմունդ»` 4-2
Սյուտո Մատինո, 27, Ֆիլ Հարես, 32, Ալեքսանդր Բերնարդսոն, 45+4, Յան-Ֆիտե Արպ, 90+8 - Ջովանի Ռեյնա, 71, Ջեյմի Բայնու-Գիտենս, 87
Հեռացում` Լուիս Հոլթբի, 86 («Հոլշտայն Քիլ»)