Դորտմունդի «Բորուսիան» «Չելսիից» ձեռք է բերել կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` դորտմունդյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։
Չուկվուեմեկան 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով հանդես է եկել «Բորուսիայում», 17 խաղում 1 գոլ է խփել։ Նա «Չելսիում» էր 2022թ. օգոստոսից, 32 խաղում գրանցել է 2 գոլ ու 1 ասիստ։


