«Բորուսիան» Նուրի Շահինին փոխարինելու նոր տարբերակ է գտել, գրում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Դորտմունդյան ակումբը մտադիր է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսին:
Նրա հրաժարագինը մոտավորապես 8 միլիոն եվրո է: Հյոնեսն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում:
Նախորդ մրցաշրջանում Սեբաստիան Հյոնեսի գլխավորությամբ «Շտուտգարտը» դարձել էր Գերմանիայի փոխչեմպիոն:


