«Չելսիի» պաշտպան Աքսել Դիսասին կարող է նոր ակումբ ունենալ, հայտնում է Bild-ը:
Պաշտպանի հետ այժմ ակտիվ բանակցություններ է վարում «Ռոման», իսկ Դիսասին անձամբ կողմ է ելույթներն Ա Սերիայում շարունակելուն: «Գայլերի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին նույնպես 27-ամյա ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի:
Իրավիճակին հետևում է Դորտմունդի «Բորուսիան», որի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Դիսասիի հետ աշխատել է «Մոնակոյում»: «Մեղուները» գործարքն իրականացնելու հնարավորություն կունենան միայն այն դեպքում, եթե «Ռոմայի» հետ բանակցությունները ձախողվեն:
Ֆրանսիացի կենտրոնական պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպում չի անցկացրել «Չելսիի» գլխավոր թիմում: Դիսասին հիմնականում մարզվում է լոնդոնցիների երկրորդ թիմում:


