Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Լայպցիգին», գրանցվեց 1-1 հաշիվը:
7-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Քրիստոֆ Բաումգարտները, 16 րոպե անց դորտմունդյան թիմից պատասխանեց Յան Կոուտուն:
Զուգահեռ ընթացած խաղում Լևերկուզենի «Բայերը» տանը 2-0 հաշվով հաղթեց Բեռլինի «Ունիոնին»:
«Բորուսիան» 14 միավորով երկրորդն է, «Լայպցիգը»` 13 միավորով երրորդը, «Բայերը»` 11 միավորով չորրորդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 6-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Լայպցիգ»` 1-1
Յան Կոուտու, 23 - Քրիստոֆ Բաումգարտներ, 7
«Բայեր Լևերկուզեն» - «Ունիոն Բեռլին»` 2-0
Էռնեստ Պոկու, 33, Քրիստիան Կոֆան, 49
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


