Logo

«Բորուսիան» ձեռք բերեց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուին

10:22 / 01.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի տեղափոխության մասին։

Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը դորտմունդցիների հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ֆյուլկրուգը 2019 թվականին գերմանական «Համբուրգից» էր տեղափոխել «Վերդեր», որի կազմում Գերմանիայի նախորդ առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 16 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը կիսել էր «Լայպցիգի» նախկին հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ