Դորտմունդի «Բորուսիան» թուրք մասնագետ Նուրի Շահինին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելուց հետո բանակցում է խորվաթ Նիկո Կովաչի հետ, հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը:
Ավստրիայում վերջերս տեղի է ունեցել «գաղտնի» հանդիպում «Բորուսիայի» ներկայացուցիչների և Կովաչի միջև։
Դորտմունդյան ակումբում ցանկանում են, որ Կովաչը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնի մինչև ամառ, իսկ մասնագետը ցանկանում է՝ պայմանագիրը նախատեսված լինի մինչև 2026 կամ 2027 թվականը:
Հավանաբար, դորտմունդցիները Կովաչին համարում են ժամանակավոր լուծում, որպեսզի ամռանը փորձեն ավելի հեղինակավոր մարզիչ նշանակել, օրինակ՝ Ռոջեր Շմիդտին կամ Սեբաստիան Հյոնեսին:
Նշվում է նաև, որ եթե Կովաչը հրաժարվի թիմը գլխավորելուց, ապա «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը կարող է մնալ մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Մայք Թուլբերգին:
Հիշեցնենք, որ Կովաչը 2018-2019 թվականներին գլխավորել է Մյունխենի «Բավարիան»:
🚨⚫️🟡 #BVB-Geheimtreffen mit Niko Kovac (53/🇭🇷): Die Dortmund-Bosse haben sich mit Niko Kovac getroffen. Über das Treffen berichtete RN zuerst
— Patrick Berger (@berger_pj) January 27, 2025
Nach Sky Infos fand dieses am Wochenende statt. Die Dortmunder wollen, dass Kovac bis Sommer übernimmt. Der frühere Bayern- und…


