Դորտմունդի «Բորուսիան» 2016 թվականից հետո առաջին անգամ է պաշտոնական խաղում հաղթել անգլիական ակումբի, հայտնում է Squawka-ն:
Գերմանական ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ընդունել էր Լոնդոնի «Չելսիին» և առավելության հասել 1-0 հաշվով:
«Բորուսիան» 2016 թվականին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնում 2-1 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»: Այդ հանդիպմանը «Բորուսիայի» կազմում մասնակցել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ Միլանի «Ինտերում» խաղացող 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այդ խաղից հետո «Բորուսիան» 10 հանդիպում էր անցկացրել անգլիական ակումբների հետ, կրել 8 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» և «Չելսին» պատասխաան հանդիպումը կանցկացնեն մարտի 7-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում: