«Բորնմութը» դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության միակ ակումբը, որ պարտվում է երկու անընդմեջ խաղում՝ հանդիպման ընթացքում ունենալով երկու գոլի առավելություն, հայտնում է Opta-ն:
Նոյեմբերի 5-ին Սքոթ Պարկերի թիմը 3-4 հաշվով պարտվեց «Լիդսին», սակայն հանդիպման 48-րդ րոպեին 3-1 հաշվով հաղթում էր:
Նախորդ տուրում «Բորնմութը» 57-րդ րոպեին 2-0 հաշվով հաղթում էր «Տոտենհեմին», բայց Անտոնիո Կոնտեի թիմը կարողացավ Ռայան Սեսենյոնի, Բեն Դևիսի ու Ռոդրիգո Բենտանկուրի գոլերի շնորհիվ 3 միավոր վաստակել:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Բորնմութը» 13 միավորով 16-րդն է: