Logo

Բորիս Բեքեր. «Գերմանիայում չեն գնահատում Տոնի Կրոսին»

12:51 / 14.02.2024Ֆուտբոլ
null

«Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերի վեցակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, օլիմպիական չեմպիոն Բորիս Բեքերը գտնում է, որ Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայրենիքում արժանի վերաբերմունքի չի արժանանում:

«Ինչպես գիտեք, ես ֆուտբոլի սիրահար եմ: Դիտեցի «Ռեալի» և «Լայպցիգի» մրցավեճը: Հաճույք ստացա Կրոսի խաղից: Նա լավագույն գերմանացի ֆուտբոլիստն է արդեն երկար տարիներ, սակայն Գերմանիայում այդպես չեն համարում»,- սոցցանցերում գրել է գերմանացի լեգենդար թենիսիստը:

Հիշեցնենք, որ Տոնի Կրոսն ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ