Logo

«Բորդոյի» դարպասապահների մարզիչը մրցավարին վիրավորելու համար 1 տարով որակազրկվել է

13:31 / 21.12.2025Ֆուտբոլ
null

«Բորդոյի» դարպասապահների մարզիչ Վիլֆրիդ Ռաստալը մրցավարին վիրավորելու համար 1 տարով որակազրկվել է, հաղորդում է footamateur-ը:

Նոյեմբերի 29-ին՝ «Մազերի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 8-րդ փուլի խաղի ժամանակ (4-3), Վիլֆրիդը վիճաբանել է մրցավարի հետ, ինչի համար 89-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել։

Մրցավարի արձանագրության մեջ նշվում է, որ Ռաստալը մրցավարին ասել է. «Դու անիծյալ ես, դու ոչինչ ես, դու թույլ ես, դու անիծյալ ես, արի՛, արի՛, ես քեզ սպասում եմ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ