Logo

Բորդաս. «Մբապեն ու Հոլանդը կարող էին տեղափոխվել «Բարսելոնա»»

12:56 / 15.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Խավիեր Բորդասը նշել է, որ ակումբը կարող էր ձեռք բերել Կիլիան Մբապեին ու Էռլինգ Հոլանդին, հայտնում է Diario Sport-ը։

«Կարծում եմ` Հոլանդն ու Մբապեն կարող էին տեղափոխվել «Բարսելոնա»։ Դա կարող էր տեղի ունենալ։

Նեյմարն էլ կարող էր տեղափոխվել «Ռեալ»։ Նրա տրանսֆերը մոտ էր իրականացվելուն, բայց նա, տեսնելով «Բարսելոնա» տեղափոխության հնարավորությունը, մերժեց մադրիդյան թիմին։ Նա «Բարսայի» մեծ երկրպագու էր։

Խաղացողների մեծամասնությունն ուզում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ակումբը համաշխարհային չափանիշ է, իսկ քաղաքն աշխարհում լավագույնն է»,- ասել է 64-ամյա ֆունկցիոները։

Բորդասը «Բլաուգրանայի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2014-2015թթ., իսկ մինչև 2020թ. հոկտեմբերի 27-ը եղել է կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի կազմում։

Կիլիան Մբապեն այժմ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», իսկ Էռլինգ Հոլանդը` «Մանչեսթեր Սիթիում»։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ