Logo

Բորդալաս. ««Բարսելոնան» Եվրոպայի լավագույն ակումբն է»

23:51 / 24.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասը կարծում է, որ «Բարսելոնան» Եվրոպայի լավագույն ակումբն է:

«Կարծում եմ` «Բարսելոնան» Եվրոպայի լավագույն ակումբն է։ Նրանք հաղթել են առաջնության բոլոր խաղերում։ Մենք տեսնում ենք ոչ միայն նրանց տաղանդն, այլև էներգիան։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է «Բարսելոնան» տեղաշարժվում դաշտում և պրեսինգի դիմում։ Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում, բայց մեծ ոգևորությամբ պատրաստ ենք դաշտ դուրս գալ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցելու է «Խետաֆեի» դեմ։ Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 25-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ