«Յուվենտուսի» նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին թուրինյան ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տալիս Տիագո Մոտայի փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Անտոնիո Կոնտեին:
«Դիտեցի «Ատալանտայի» դեմ խաղն ու մեծ ցավ ապրեցի: Պետք է հարգել երկրպագուների էմոցիաները. այս ստադիոնն արժանի չէ նման ցավալի պարտությունների: Հետագա անելիքների վերաբերյալ ամեն ինչ պայմանավորված է նպատակներով: Եթե արագ արդյունք եք ցանկանում, ապա Մոտայի փոխարեն պետք է հրավիրել Անտոնիո Կոնտեին:
Մոտան պիտի հասկանա, որ «Յուվենտուսն» ուրիշ աշխարհ է. բավարար չէ գալ այստեղ և ասել, որ տխուր ես ու հիասթափված պարտությունից», - Բոնուչիի խոսքն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Անտոնիո Կոնտեն, որն այժմ «Նապոլիի» գլխավոր մարզիչն է, աշխատել է «Յուվենտուսում» 2011-ից 2014 թվականներին:


