Logo

Բոնուչին հեռացվել է «Յուվենտուսի» կազմից

23:44 / 13.07.2023• Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» հիմնական կազմից հեռացրել է թիմի ավագ Լեոնարդո Բոնուչիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ակումբում այլևս ծրագրեր չունեն իտալացի պաշտպանի հետ: 36-ամյա ֆուտբոլիստը տրանսֆերի է հանվել ու կարող է բանակցել այլ ակումբների հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Ա Սերիան ներկայացնող «Սասուոլոն»:

Հիշեցնենք, որ Լեոնդարդո Բոնուչին «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2010 թվականից և անցկացրած 507 խաղում դարձել է 37 գոլի և 10 ասիստի հեղինակ: 2017-2018 մրցաշրջանում նա խաղացել է «Միլանում» ու վերադարձել թուրինյան ակումբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ