Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարիերան կշարունակի թուրքական «Ֆեներբահչեում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է կես տարվա համար:
Եվրո-2020-ի չեմպիոնի նախորդ թիմը գերմանական «Ունիոն Բեռլինն» էր, որի հետ Բոնուչին Գերմանիայի Բունդեսլիգայում մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ։
Հիշեցնենք, որ իտալացի պաշտպանը «Յուվենտուսի» պատմության մեջ 6-րդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է և իտալական թիմից էր տեղափոխվել «Ունիոն Բեռլին»:


