Logo

Բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստն ու բռնցքամարտիկը` ըստ Թայսոնի

18:40 / 19.07.2025Բռնցքամարտ
null

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը լեգենդար նախկին բասկետբոլիստ Շաքիլ Օ'Նիլի հետ մասնակցել է The Big Podcast-ին, որի ժամանակ նշել է իր վարկածով` բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստին և բռնցքամարտիկին, հաղորդում է NBA Central-ը։

«Բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլի՞ստը, ես Ջորդանի մարդն եմ։

Բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկը ես եմ, և դա եսասիրություն չէ։ Կա վիճակագրություն։ Հարցրեք աշխարհին»,- ասել է աշխարհի նախկին չեմպիոնը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Թայսոնը վերադարձել էր պրոֆեսիոնալ ռինգ և պարտվել բլոգեր Ջեյք Փոլին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ