Logo

« VAR-ի բոլոր որոշումները «Ռեալի» օգտին են»․ «Բարսելոնայի» նախագահ

13:27 / 24.01.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան VAR համակարգին մեղադրել է կողմնակալության մեջ։ Ըստ նրա՝ տեսակրկնապատկերների վրա աշխատող մրցավարական կորպուսը գտնվում է «Ռեալի» ճնշման տակ, այդ պատճառով որոշումներ է կայացնում մադրիդյան ակումբի օգտին։

«Մենք անհանգստացած ենք։ «Բարսելոնան» ցանկանում է մնալ չեմպիոնական մրցավազքում։ Կիրակի «Սանտյագո Բերնաբեուում» տեղի ունեցածը խանգարեց դրան։ VAR-ի բոլոր որոշումները հակասում էին գլխավոր մրցավարի որոշումներին։

Կարծում եմ՝ VAR-ը խնդիր է դառնում դրա չարաշահման պատճառով։ Չեմ սիրում հայտնվել «զոհի» կարգավիճակում, սակայն մենք պարտավոր ենք պահպանել ճշմարտությունն ու արդար խաղը։

Մենք տեսնում ենք, որ գործիքը, որը պետք է օգնի մրցավարներին, չի կատարում իր գործառույթը և, ընդհակառակը, խանգարում է նրանց աշխատանքին։ Տպավորություն է, որ այդ գործիքը սխալ են օգտագործում մեր մրցակիցների կողմից ճնշման պատճառով։ Եվ այդ ճնշումն իր պտուղներն է տալիս, քանի որ բոլոր որոշումները «Ռեալի» օգտին են»,- Ժոան Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Լա լիգայում «Բարսելոնան» 20 խաղից հետո վաստակել է 44 միավոր և երրորդ տեղում է։ «Ռեալը» 51 միավորով երկրորդն է, իսկ առաջատար «Ժիրոնան» ունի 52 միավոր, բայց մեկ հանդիպում ավելի է անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ