Իտալական Ա սերիայի 30-րդ տուրում «Բոլոնիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց հետնապահ «Սալերնիտանային»։
Տիագո Մոտայի գլխավորած թիմի գոլերը խփեցին վինգերներ, իտալացի Ռիկարդո Օրսոլինին, բելգիացի Ալեքսիս Սալեմակերսը և հույն պաշտպան Խարալամբոս Լիկոյանիսը։
«Ռոսոբլուն» վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը։ «Բոլոնիան» 2 միավորով է հետ մնում երրորդ տեղը զբաղեցնող Թուրինի «Յուվենտուսից»։ «Սալերնիտանան» 14 միավորով վերջին` 20-րդ տեղում է։
Ա սերիա, 30-րդ տուր
«Բոլոնիա» - «Սալերնիտանա»` 3-0
Ռիկարդո Օրսոլինի, 14, Ալեքսիս Սալեմակերս, 44, Խարալամբոս Լիկոյանիս, 90+2


