«Բոլոնիան» Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում հյուրընկալվեց «Ֆրոզինոնեին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0:
Տիագու Մոտայի գլխավորած թիմը 11 հարված կատարեց, չորսն էր դիպուկ: «Ֆրոզինոնեի» ֆուտբոլիստները 12 հարված կատարեցին, 5-ը՝ դիպուկ:
«Բոլոնիան» 58 միավորով մնաց չորրորդ տեղում, երեք միավորով է գերազանցում 5-րդ տեղում գտնվող «Ռոմային»: «Ֆրոզինոնեն» 26 միավորով 18-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 31-րդ տուր
«Ֆրոզինոնե» - «Բոլոնիա»՝ 0-0


