Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրում «Բոլոնիան» 1-0 հաշվով պարտության մատնեց «Ֆիորենտինային»։
«Ռոսոբլուն» ընդհատեց Ֆլորենցիան ներկայացնող ակումբի` ներքին առաջնությունում 8 անընդմեջ հանդիպումից բաղկացած հաղթական շարքը։ «Վիլոլան» Ա սերիայում նախորդ անգամ միավոր կորցրել էր սեպտեմբերի 29-ին 6-րդ տուրի «Էմպոլիի» դեմ արտագնա խաղում (0-0)։
Վինչենցո Իտալյանոյի գլխավորած թիմը 25 միավորով 7-րդ տեղում է, «Ֆիորենտինան» 31 միավորով չորրորդն է։
Իտալիայի Ա սերիա, 16-րդ տուր
«Բոլոնիա» - «Ֆիորենտինա»` 1-0
Յենս Օդգոր, 59