Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերին արգելել են մեքենա վարել, հայտնում է BBC-ն:
Ամիսներ առաջ 31-ամյա ֆուտբոլիստը Մանչեսթերի օդանավակայան տանող ճանապարհին Range Rover մակնիշի սեփական մեքենայով 136 կմ/ժ արագություն է զարգացրել:
Տեսանկարահանող սարքը ֆիքսել է խախտումը, իսկ Բոլթոնի դատարանը դրա հիման վրա կարգազանց վարորդին տուգանել է 666 ֆունտով (պարտավորեցրել է վճարել նաև դատական ծախսերը) և որակազրկել է 56 օրով:
Հարի Մագուայերը ներկա չի եղել դատական լսումներին, որին մասնակցել է ֆուտբոլիստի իրավապաշտպանը: Անգլիացին ընդունել է մեղքը: