Ֆուտբոլի Բոլիվիայի առաջնությունում գրանցվել է ուշագրավ միջադեպ։
«Պալմաֆլոր» - «Բլումինգ» խաղի (3-2) գլխավոր մրցավար Խուլիո Գուտյերեսը հիմնական ժամանակին ավելացրել է 42 րոպե: Հիմնական ժամանակի վերջնամասում նա շուրջ 10 րոպե VAR համակարգով դիտել է հյուրերի հարձակվող Գաստոն Ռոդրիգեսի գոլի դրվագը:
114-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրել է Խոսե Լուիս Սինիստերան՝ 2-2: Դրանից առաջ մրցավարն արդեն ավելացրել էր 24 րոպե:
Հաղթական գնդակը տանտերերի խաղացող Խոնաթան Կանյետեն խփել է 128-րդ րոպեին, որից չորս րոպե անց Խուլիո Գուտյերեսն ազդարարել է հանդիպման ավարտը: Խաղն անցել է հորդառատ անձրևի պայմաններում։