Logo

Բոլիվիայում մրցավարը 17 կարմիր քարտ է ցույց տվել զանգվածային ծեծկռտուքից հետո

13:26 / 29.11.2025Ֆուտբոլ
null

Բոլիվիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Ռեալ Օրուրո» - «Բլումինգ» դիմակայության պատասխան հանդիպումից (2-2) հետո տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։

Հանդիպման մրցավար Ռենան Կաստիլյոն 17 կարմիր քարտ է ցույց տվել. 10-ը՝ «Բլումինգի» խաղացողներին, 7-ը` «Ռեալ Օրուրոյի»։

Իրավիճակը հարթելու համար ոստիկաններն ու հատուկջոկատայինները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ։

«Բլումինգը» դուրս է եկել կիսաեզրափակիչ` դիմակայությունում հաղթելով ընդհանուր 4-3 հաշվով։

Այս ակումբները կհանդիպեն նաև դեկտեմբերի 7-ին Բոլիվիայի առաջնության վերջին` 28-րդ տուրում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ