Logo

Բոլդուինը մեղավոր է սպանության մեջ

Հեղինակ
tigran5
00:00 / 20.12.2021ՍՊՈՐՏ
68686 pic4 zoom 1500x1500 6808 - Բոլդուինը մեղավոր է սպանության մեջ

Օպերատոր Գալինա Հաթչինսի հայրը՝ Անատոլի Անդրոսովիչը, ասել է, որ հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը մասամբ պատասխանատու է դստեր սպանության համար. այս մասին նա հայտնել է Sun-ին:

Բոլդուինը ողբերգությունից հետո իր առաջին հարցազրույցում ասել է, որ չի սեղմել ատրճանակի ձգանը, որը սպանել է օպերատորին։ Նրա խոսքով՝ կրակոցը տեղի է ունեցել ինքնաբուխ:

«Ես չեմ կարողանում հասկանալ Ալեքի պահվածքը: Ինչո՞ւ նա ջնջեց իր թվիթերը, երբ պարզ դարձավ, որ փորձի ժամանակ կրակոցներ են եղել: Իսկ ինչո՞ւ է նա կրակել նախապատրաստության ժամանակ»,- լրագրողներին ասել է Անդրոսովիչը: Նա հավելել է, որ «ատրճանակը ատրճանակ է, որը չի կրակում այնքան ժամանակ, քանի դեռ ձգանը չի սեղմվել, իսկ Ալեքը մասամբ պատասխանատու է այդ կրակոցի համար»։

Անդրոսովիչը վստահ է, որ դերասանը ճիշտը չի ասում, և փաստորեն կրակել է. Սպանվածի հայրը նաև հավելեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու դերասանը «չի կարող կրել անձի մահվան մասնակի պատասխանատվությունը»:

Ավելի վաղ պարզվել էր, թե ինչպես է Բոլդուինն ինքը ընտրել ատրճանակը, որը նկարահանման հրապարակում հանգեցրել է ողբերգության: Հոկտեմբերի 21-ին, Rust-ի նկարահանման հրապարակում, Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը լիցքավորված էր ոչ թե դատարկ, այլ կենդանի փամփուշտներով, որոնք դիպել են անձնակազմի երկու անդամներին՝ 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսին և 48-ամյա կինոռեժիսոր Ջոել Սոուզային։ Բժիշկներին չի հաջողվել փրկել օպերատորին։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա