Logo

«Բոխումը» վստահ հաղթանակի հասավ «Բորուսիայի» նկատմամբ

20:26 / 15.02.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց «Բոխումին»:

Երկու րոպեում դուբլ գրանցեց հույն հարձակվող Գիորգոս Մասուրասը` աչքի ընկնելով 33 և 35-րդ րոպեներին:

Սա Նիկո Կովաչի գլխավորած թիմի երկրորդ անընդմեջ պարտությունն է Բունդեսլիգայում: Դորտմունդյան թիմը 29 միավորով 11-րդն է, «Բոխումը»` 16 միավորով 16-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 22-րդ տուր

«Բոխում» - «Բորուսիա Դորտմունդ»` 2-0 

Գիորգոս Մասուրաս, 33, 35

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ