«Բոխումը» պահպանեց տեղը Գերմանիայի Բունդեսլիգայում:
Անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում տանը 0-3 հաշվով Դյուսելդորֆի «Ֆորտունային» պարտվելուց հետո «Բոխումը» պատասխան մրցավեճում առավելության հասավ նույն հաշվով, խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չեղան:
Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով, որում «Բոխումը» 6-5 հաշվով առավելության հասավ երկրորդ Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում երրորդ տեղը գրաված թիմի նկատմամբ:
Գերմանիայի Բունդեսլիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
«Ֆորտունա» - «Բոխում»՝ 0-3 (11-մետրանոցներով՝ 5-6) (առաջին խաղը՝ 3-0) (տեսանյութ)
Ֆիլիպ Հոֆման, 18, 66, Կևին Շտոգեր, 70 (11մ)