Արգենտինայի չեմպիոն «Բոկա Խունիորսի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մարտի 1-ին նշում է ծննդյան 27-րդ տարեդարձը: Օրվա հոբելյարին շնորհավորել են արգենտինական ակումբն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Բալեկյանը 2021 թվականի հուլիսից է խաղում «Բոկա Խունիորսում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է երկու հանդիպման, խփել մեկ գոլ:
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում: