Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Բոգոտայում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում:
Երկրորդ շրջանում Ավանեսյանը մրցեց 116-րդ ռակետ, ամերիկուհի Պիթոն Սթրինսի հետ և պարտվեց 4-6, 1-6 հաշվով: Մրցախաղը տևեց 1 ժամ 31 րոպե:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում 150-րդ ռակետ Ավանեսյանը 51 րոպեում 6-1, 6-0 հաշվով հաղթել էր աշխարհի նախկին 5-րդ ռակետ, 35-ամյա իտալացի Սառա Էրանիին:
Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259.303 եվրո է: Գործող չեմպիոնը գերմանուհի Տատյանա Մարիան է: