Logo

Բոատենգը «Բավարիայում» մարզչական պրակտիկա չի անցնի

17:47 / 26.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մյունխենի «Բավարիան» հայտարարել է, որ թիմի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը մարզչական պրակտիկայի համար չի վերադառնա ակումբ:

«Այս շաբաթ «Բավարիայի» և Ժերոմ Բոատենգի միջև կառուցողական քննարկումների արդյունքում որոշվեց, որ նա պրակտիկա չի անցնի ակումբում։ Ժերոմը սերտորեն կապված է «Բավարիայի» հետ և չի ցանկանում, որ ակումբը վնաս կրի իր շուրջ ծավալվող վիճահարույց քննարկումների պատճառով»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարությունում:

Բոատենգն ինստագրամյան էջում շնորհակալություն է հայտնել ակումբին, գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիին ու երկրպագուներին՝ նշելով, որ իր ներկայիս առաջնահերթությունները սեփական նախագծերն ու մարզչական լիցենզիա ստանալն են:

Գերմանիայի չեմպիոնի երկրպագուները շաբաթներ շարունակ դժգոհության ալիք էին բարձրացրել` պահանջելով թույլ չտալ Բոատենգի վերադարձը: Երկրպագուների զայրույթի պատճառը Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին առաջադրված մեղադրանքն է: 2024 թվականին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել նախկին ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելու գործով: Բոատենգը տուգանք էր վճարել` խուսափելով կալանավորվելուց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ