Logo

ՉԼ․ «Բորուսիայի» վստահ հաղթանակն ու «Չելսիի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:45 / 06.09.2022Վիդեո
null

Եվրոպայում Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի խմբային փուլը մեկնարկեց երկու խաղերով:

G խմբում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»: Գոլերը խփեցին գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը, պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն և անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:

Խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն իսպանական «Սևիլիան» և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:

E խմբում Զագրեբի «Դինամոն» Խորվաթիայում 1-0 հաշվով սենսացիոն հաղթանակի հասավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ: Խորվաթական թիմի հաղթական գոլը խաղի սկզբնամասում խփեց խորվաթ հարձակվող Միսլավ Օրշիչը: 

Խմբի մյուս խաղում Իտալիայի չեմպիոն «Միլանը» կհյուրընկալվի ավստրիական «Զալցբուրգին»։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ

G խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 3-0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 35, Ռաֆայել Գերեյրու, 42, Ջուդ Բելինգեմ, 83

E խումբ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1-0 (տեսանյութ)

Միսլավ Օրշիչ, 13

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ