Իսպանացի թենիսիստ Պաբլո Կարենյո-Բուստան կարիերայի առաջին տիտղոսն է նվաճել «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Դա տեղի է ունեցել Մոնրեալում ավարտված «Մասթերսում», որի եզրափակիչում 31-ամյա իսպանացին 1 ժամ 47 րոպե տևած պայքարում 3-6, 6-3, 6-3 հաշվով հաղթել է լեհ Հուբերտ Հուրկաչին:
Մոնրեալի մրցաշարում հաղթելու համար Կարենյո-Բուստան ստացել է 1000 վարկանիշային միավոր և 915,295 դոլար, իսկ Հուրկաչը՝ 600 վարկանիշային միավոր և 499,830 դոլար։
Մինչև այս «Մասթերսում» Պաբլո Կարենյո-Բուստայի լավագույն արդյունքը կիսաեզրափակիչ դուրս գալն էր:


