Logo

Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:34 / 13.10.2022ՍՊՈՐՏ
null

Բրեմենի «Վերդերի» գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերին 29-ամյա Ֆյուլկրուգը 3 խաղում խփել է 2 գոլ: Մրցանակի համար պայքարում նա շրջանցել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ, ալժիրցի Ռամի Բենսեբաինիին և գերմանացի Յոնաս Հոֆմանին, «Ունիոն Բեռլինի» ավստրիացի պաշտպան Քրիստոֆեր Տրիմելին, «Քյոլնի» ավստրիացի կիսապաշտպան Ֆլորիան Կայնցին ու «Աուգսբուրգի» լեհ դարպասապահ Ռաֆալ Գիկևիչին:

Բունդեսլիգայի 9 տուրերում Ֆյուլկրուգը խփել է 8 գոլ և առաջնության լավագույն ռմբարկուն է: «Վերդերի» նախորդ ֆուտբոլիստը, որն առաջնության 9 տուրերից հետո այդքան շատ գոլ էր խփել, Միրոսլավ Կլոզեն էր՝ 10 գոլ (2005/06 մրցաշրջան):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ