Logo

Բուֆոնը ցանկանում է գլխավորել Իտալիայի հավաքականը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:01 / 19.10.2022ՍՊՈՐՏ
Ջանլուիջի Բուֆոն

Իտալիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ ուրախությամբ կգլխավորի «Սկուադրա աձուրան»:

«Ինձ կհետաքրքրեր Իտալիայի հավաքականը գլխավորելու տարբերակը: Տարօրինակ զգացողություն եմ ունենում, երբ նախկին թիմակիցներիս տեսնում եմ մարզչի կարգավիճակում Բ Սերիայում, իսկ ես դեռ խաղում եմ»,- 44-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը «Պարմայի» կազմում մասնակցել է Բ Սերիայի 3 խաղի, բաց թողել 5 գնդակ: Դարպասապահը մասնակցել է 5 աշխարհի առաջնությունների (1998, 2002, 2006, 2010, 2014):

2006 թվականին նա դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ճանաչվել լավագույն դարպասապահ: Բացի այդ, Բուֆոնը մասնակցել է 4 Եվրոպայի առաջնությունների (2004, 2008, 2012, 2016):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ