Հարավկորեական BTS փոփ խումբը ճանաչվել է տարվա արտիստ` 2021 American Music Awards-ում. հայտնում է Yonhap News-ը:
Գործակալությունը նշում է, որ BTS խմբում առաջին ասիացի երաժիշտներն են, ովքեր մրցանակ են ստացել այս անվանակարգում: «Տարվա արտիստ» անվանակարգում նրանք պայքարել են Արիանա Գրանդեի, Դրեյքի, Օլիվիա Ռոդրիգոյի, Թեյլոր Սվիֆթի և The Weekend-ի հետ:
Ավելի վաղ հարավկորեական բոյ-բենդը տարվա արտիստ էր ճանաչել Time ամսագիրը:
Պարբերականը նշում է, որ BTS-ն այս տարի աշխարհի ամենահաջող խումբն էր: Նա թողարկեց նոր ստեղծագործություններ, հայտնվեց Billboard չարթերի առաջին տողերում: Բացի այդ, այս տարի խումբը առաջադրվել է Գրեմմիի՝ Dynamite հիթի համար, որն իրենց առաջին երգն անգլերեն լեզվով:
BTS-ը հիմնադրվել է 2013 թվականին, հանդես է գալիս K-pop ոճով: Խումբը բաղկացած է յոթ երաժիշտներից: