Իտալական «Միլանի» ու «Ռոմայի» միջև Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում նշանակում է ստացել Հայաստանի ներկայացուցիչ։
Միլանի «Սան Սիրո» ստադիոնում ապրիլի 11-ին կայանալիք հանդիպման մեդիա պատվիրակ (UEFA Venue Media Manager) է նշանակվել ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Բրյուգե» (Բելգիա) - ՊԱՕԿ (Հունաստան) Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՈւԵՖԱ-ի պատվիրակը կլինի ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։ Հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին Բելգիայի Բրյուգե քաղաքում։


