Իտալական «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչն ընդունել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» տրանսֆերային առաջարկը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ալ Նասրն» ընդունել է 30-ամյա ֆուտբոլիստի առաջադրած բոլոր պայմանները: Կողմերը բանավոր համաձայնության են հասել:
2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն արաբական ակումբի հետ կստորագրի երեք տարվա պայմանագիր: Բրոզովիչը տարեկան կվաստակի 100 միլիոն եվրո: «Ալ Նասրը» տրանսֆերի համար Իտալիայի գավաթակրին կվճարի 23 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 2015 թվականից է պաշտպանում «Ինտերի» գույները: Ավարտված մրցաշրջանում խորվաթն իտալական գրանդի կազմում անցկացրած 40 խաղում դարձել էր երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


