Logo

Բրունու Լաժեն հեռացվել է «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնից

10:31 / 17.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Բրունու Լաժեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է լիսաբոնյան ակումբի պաշտոնական կայքը:

«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան հայտարարել է, որ ակումբը կփորձի նոր մարզիչ հրավիրել մինչև թիմի հաջորդ պաշտոնական հանդիպումը: Լաժեի հեռացման պատճառը թիմի անկայուն խաղն է և Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում կրած պարտությունը:

49-ամյա մասնագետը «Բենֆիկան» գլխավորել է 2 տարբեր ժամանակահատվածներում. 2019 թվականին նա ակումբին դարձրել է երկրի չեմպիոն, իսկ երկրորդ պաշտոնավարումը սկսել է 2024 թվականի սեպտեմբերից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ