«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը սոցցանցում արձագանքել է իր՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրին:
Տեղեկությունն առաջինը հրապարակել է El Nacional-ը, որից հետո պորտուգալական Sport TV-ն հաղորդել է, որ Բրունուի գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբին:
«Ու ես կարծում էի, թե նոր տարին սկսվել է միայն մի քանի օր առաջ, բայց արի ու տես, որ արդեն ապրիլի 1-ն է: Թե՞ սա ուղղակի վատ լրագրություն է»,- Sport TV-ի հրապարակման մեկնաբանություններում գրել է պորտուգալացի կիսապաշտպանը: