«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Պորտուգալացի կիսապաշտպանը մարտին մասնակցել է 2 խաղի, որոնցում աչքի է ընկել 2-ական գոլով ու ասիստով:
29-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ մրցավեճում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի բոլոր 3 գոլերին:
Բրունուն մրցանակը ստանում է 5-րդ անգամ, իսկ նախորդ անգամ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր 2020 թվականի դեկտեմբերին:
Մրցանակն ավելի շատ ստացել են միայն Հարի Քեյնը, Սերխիո Ագուերոն ու Մոհամեդ Սալահը (7-ական անգամ):