Logo

Բրունու Ֆեռնանդեշին դուր չի եկել Ռեթքլիֆի հայտարարությունը

18:38 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշն արձագանքել է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի հայտարարությանը:

«Իհարկե, տհաճ է նման բաներ լսելը: Չեմ կարծում, թե խաղացողներին հաճելի է լսել, որ իրենց հենց այնպես են բարձր աշխատավարձ վճարում: Յուրաքանչյուրն իր պայմանագիրն ունի և փորձում է ապացուցել, որ օգտակար է ակումբին:

Մենք չենք կարող լիցքաթափվել, քանի որ այստեղ բարձր ստանդարտներ են գործում: Հարկավոր է կենտրոնանալ և ինքնակատարելագործվել»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Ավելի վաղ անգլիացի միլիարդատերը հայտարարել էր, որ որոշ ֆուտբոլիստներ չեն համապատասխանում «Ման. Յունայթեդի» մակարդակին և բարձր աշխատավարձ են ստանում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 4-1 հաշվով հաղթել էր իսպանական «Ռեալ Սոսյեդադին», իսկ Բրունու Ֆեռնանդեշը ձևակերպել էր հեթ-տրիկ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ